Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:
Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
01 Սեպտեմբեր, 2021 23:56
1197
ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ
31 Հոկտեմբեր, 2026 13:20
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
21 Հոկտեմբեր, 2026 18:11
Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից
11 Սեպտեմբեր, 2026 17:56