Երեկ՝ սեպտեմբերի 2-ին,  ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra  մակնիշի և Երևանի բնակիչ,  31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող  բեռնատար գնացքը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

750