ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարել Շենգավիթ վարչական շրջանում
Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները ացկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։
Շրջայցերը շարունակվելու են:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում:
04 Սեպտեմբեր, 2021 22:03
2407
ՍԱՏՄ-ն քայլեր է ձեռնարկել ներմուծման թույլատվություններն էլեկտրոնային դարձնելու համար
13 Հունվար, 2024 22:35
100.000 դրամ տուգանք՝ տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում. ՍԱՏՄ-ն իրազեկում է տարածել
25 Օգոստոս, 2022 23:54
ՍԱՏՄ-ն ամփոփել է մսի տաղավարներում իրականացված խստացված վերահսկողության արդյունքները
03 Հունվար, 2022 18:51
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
28 Օգոստոս, 2026 09:49
Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում
27 Օգոստոս, 2026 18:39
Վայոց ձորում գործարկվելու են էլեկտրաշչակներ
27 Օգոստոս, 2026 14:06