Աֆղանական Փանջշեր նահանգը գրավելու մասին թալիբների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, մարտերը շարունակվում են, այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։

«Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում ողջ հովտում <...>։ Մենք Աֆղանստանի ժողովրդին հավաստիացնում ենք, որ թալիբների եւ նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաղթել արդարությունն ու ազատությունը»,- ասված Է Twitter-ում նրանց հրապարակման մեջ:

Օգոստոսին երկրից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբանը» զավթել էր բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը եւ հայտարարել 20-ամյա պատերազմի ավարտը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը Փանջշերն է մնում՝ մայրաքաղաքից հյուսիս-արեւելք։ Այնտեղ, դաշտային հրամանատար Ահմադ Մասուդի ղեկավարության ներքո, հավաքվել են Դիմադրության ուժերը։

1309