ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Աշխարհի առաջնության անցկացման ձևաչափը փոխելու մասին, տեղեկացնում է Goal-ը։

«Չեմ կարծում, որ այն երկու տարին մեկ անցկացնելը լավ միտք է։ Աշխարհի առաջնությունն այդ պարագայում կորցնելու է իր գրավչությունը։

Այն վերածվելու է մի առօրեական մրցաշարի։ Ես դեմ եմ ընթացիկ ձևաչափը փոխելուն»,- ասել է Չեֆերինը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն մտադիր է կրկնակի կրճատել մրցաշարի անցկացման ժամկետը, ինչը քննարկումների առիթ է հանդիսացել ֆուտբոլային շրջանակներում։

 

Աղբյուր՝ footballam.com

203