ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրին անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին ներկա էին նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Սահակյանն ընդգծեց, որ այս պատերազմի ընթացքում ռազմագերիների բռնի անհետացում է տեղի ունեցել։ Պատերազմից շուրջ 10 ամիս անց շատ մարդկանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, անորոշ է։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: