Եվրամիությունը ուսումնասիրում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ արագ արձագանքման ուժեր ստեղծելու հնարավորությունները, որը բաղկացած կլինի  առնվազն 5 հազար մարդուց: Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերի խոսքերով՝ սա  «ցանկացողների կոալիցիա» է, որտեղ կլինեն այն պետությունները, որոնք ձգտում են միավորել իրենց զինված ուժերի մի մասը:

Նման որոշում ընդունելու հիմնական պատճառը Աֆղանստանի դեպքերն են։ Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ նրանք որևէ դիմադրություն չեն կարողացել ցույց տալ ամերիկյան զորքերի դուրս բերմանը՝ իրենց կարողությունների բացակայության պատճառով։

Նրա կարծիքով՝ թալիբական շարժման կողմից Քաբուլում իշխանության զավթումը «ծանր պարտություն» էր Արևմուտքի համար:

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս 2017 թ․-ին` պաշտոնը ստանձնելուց հետո արտահայտել է այս ոլորտում նման գաղափարներ և մտադիր է համապատասխան պլանը առաջ քաշել 2022-ին, երբ ԵՄ խորհուրդը կղեկավարի Փարիզը:

316