Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է
![](https://araratnews.am/admin/images/1631184262.jpg)
Թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին AraratNews.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։
Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։
09 Սեպտեմբեր, 2021 18:44
1829