Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը։ Ղարաբաղի այսօրվա կյանքն ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը։ Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել է Մուրադովը։

Մուրադովը հավելել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու են 5 տարվա ընթացքում, ինչպես եւ ենթադրում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը:

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է դարձել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

1583