Բազմաթիվ խոչընդոտներից հետո «Հյուսիսային հոսք-2»-ի  աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Առավոտյան «Գազպրոմ» ՓԲԸ-ում կայացած գործառնական հանդիպման ժամանակ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով 8։45-ին «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության ավարտը Մոսկվայի աշխարհաքաղաքական հաղթանակն է․ նախագիծն ավարտվեց՝ չնայած դրա նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի, մի շարք եվրոպական երկրների և ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքին: 

112