Տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
10 Սեպտեմբեր, 2021 19:31
874
Դավիթ Խուդաթյանը և Հունաստանի դեսպանը անդրադարձել են ավիացիոն ոլորտին, ավտոմոբիլային բեռնափոխադրումներին
30 Հունիս, 2025 17:33
Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
28 Հունիս, 2025 21:13
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ
28 Հունիս, 2025 20:00
Մուշեղ Բաբայանն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
17 Ապրիլ, 2025 17:25
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են իր հետ գտնվող երկու անձինք. ՆԳՆ խոսնակ
10 Հունվար, 2025 18:36
Հայկ Բաբայանը 30 միլիոն բնակվարձ չի ստացել
21 Նոյեմբեր, 2024 18:06