Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14 Սեպտեմբեր, 2021 19:14
1019
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
26 Հունիս, 2026 22:38
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
11 Հունիս, 2026 15:59
Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը
10 Հունիս, 2026 14:49