Պետպատվերի շրջանակներում տրամադրվող անհետաձգելի բժշկական օգնության վերաբերյալ ոչ մի կասեցում չի եղել: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պլանային հետազոտությունները հերթագրման սկզբունքով են գործում, իսկ անհետաձգելի բուժօգնության հարցում կասեցում չի էլ լինելու: Մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, որի հետևանքով պետպատվերի ծառայություններից օգտվելու դիմելիությունն աճել է, այդ պատճառով գործում է հերթագրման սկզբունքը»,- ասաց Ավանեսյանը:

Նա նաև անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե բուժհաստատություններում պետպատվերի ծառայություններն ավարտվել են, քանի որ Կառավարությունը 4 միլիարդ պարտք է կուտակել խոշոր բուժկենտրոններում: Ավանեսյանի խոսքով՝ պետությունը որևէ բուժհաստատության ոչինչ պարտք չէ:

1956