Առաջարկվում է Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարների ավելացում: Կառավարության նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 20 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 միլիոն դրամ: Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչը գործող որոշմամբ ստանում են 10 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 12.5 միլիոն դրամ: Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված մարզիկի դեպքում հավաքականի թիմի երկրորդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկը գործող որոշմամբ ստանում են 4 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 5 միլիոն դրամ: Օլիմպիական խաղերում երկրորդ տեղ գրաված մարզիկները գործող որոշմամբ ստանում են 15 միլիոն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 միլիոն դրամ»,- ասաց Դումանյանը:

Դումանյանը նաև տեղեկացրեց, որ գործող կարգով Օլիմպիական խաղերի չեմպիոն մարզիկը ստանում է 500 հազար դրամ անվանական թոշակ, նախագծով նախատեսված է 1 միլիոն դրամ: 

1lurer.am

233