Aravot.am-ը, վկայակոչելով «Պարացելսուս» ՀԿ նախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանին, գրում է, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանը Հայաստանի կառավարությանն առաջարկել է 2 մլն դոզայի չափով Moderna տեսակի պատվաստանյութ, որից կառավարությունը հրաժարվել է։ 

«Արդի բառապաշարով՝ ըստ օդում կախված լուրերի (բայց տեղեկատվությունն այնպիսի անձնավորությունից է, որ հաստատ է), Նուբար Աֆեյանը ցանկացել է ՀՀ-ին որպես նվիրատվություն անել 2 միլիոն դոզայի չափով, իսկ կառավարությունը հրաժարվել է նվեր վերցնել ու առաջարկել է գումարով գնել։ Նուբար Աֆեյանն էլ հրաժարվել է գումարով վաճառել, և հիմա մենք կախված ենք օդում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Նունե Ներսիսյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հերքեց հանգամանքը, որ Նուբար Աֆեյանը Հայաստանի կառավարությանը նման առաջարկ է արել։

ՀՀ կառավարությունը, ըստ խոսնակի, Աֆեյանից նման առաջարկ չի ստացել։ 

166