
«Օսկարի» ներկայացվող ֆիլմերը պետք է ընտրվեն նոր կանոններով։ Այս մասին հաղորդվում է ամերիկյան արվեստների կինոակադեմիայի պաշտոնական կայքում։
Մի շարք նոր կանոններ են մտցվել «Լավագույն կինոնկար» մրցանակին հավակնող ժապավենների ընտրության կանոնների մեջ: Նշվում է, որ դրանք կսկսեն գործել 2024 թվականից:
Տվյալ նոմինացիայի ֆիլմը պետք է համապատասխանի չորս չափանիշներից առնվազն երկուսին։ Այսպես, գլխավոր դերասաններից, կամ երկրորդ պլանի կատարողներից մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ։
Եթե դա հնարավոր չէ` պայմանավորված ֆիլիմի սցենարով, ապա ֆիլմի անձնակազմի առնվազն մեկ երրորդը պետք է լինեն կանայք, ԼԳԲԴ, ռասայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ, կամ սահմանափակ հնարավորություններով մարդիկ։
Ակադեմիան այսպիսի պահանջներ ներկայացրել է ֆիլմի վրա աշխատող ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմին` ռեժիսորներին, սցենարիստներին, կոմպոզիտորներին, դիմահարդարներին, պրոդյուսերներին եւ այլ։ Այդ օրենքները վերաբերում են նաեւ մարկետոլոգներին, կինովարձույթով եւ ՓիԱր-ով զբաղվողներին։
Բացի այդ, «Օսկարի» կազմակերպիչների պահանջով, ֆիլմերի աշխատանքներում պետք է ներգրավված լինեն նշված խմբերից փորձնակներ (практикант)։