Պուտին-Բայդեն հանդիպումը Շվեյցարիայի իշխանություններին արժեցել է ավելի քան 10 մլն դոլար
Շվեյցարիայի Ժնև կանտոնում ավարտին են մոտենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ընդհանուր արժեքի հաշվարկման աշխատանքները: Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կանտոնի լրատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուենոն:
Նախնական տվյալներով՝ հանդիպման անվտանգությունն ապահովելն արժեցել է 5.176 մլն ֆրանկ: Եվս 222 658 ֆրանկ է ծախսվել արարողակարգային ծառայությունների վրա:
Շվեյցարիայի ԱԳՆ-ն իր վրա է վերցնելու հանդիպումը լուսաբանող լրագրողների տեղափոխման ծախսերը, որը կազմել է շուրջ 3 մլն ֆրանկ:
Հաշվարկը վերջնական ավարտին հասցնելուց հետո դրանք ուղարկվելու են Շվեյցարիայի դաշնային իշխանություններին:
18 Սեպտեմբեր, 2021 17:20
1378
Կրեմլը բացահայտել է Պուտին-Բայդեն խոսակցության որոշ դետալներ
13 Փետրվար, 2022 03:47
Հայտնի է` երբ կկայանա Պուտին-Բայդեն հանդիպումը
21 Հոկտեմբեր, 2021 00:27
Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպմանը զուգընթաց ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
16 Հունիս, 2021 22:21
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում հաղթեց Ղազախստանի ընտրանուն (լուսանկարներ)
08 Հունիս, 2024 04:09
Հայաստան-Ուելս ֆուտբոլային հանդիպումը՝ լուսանկարներով
19 Նոյեմբեր, 2023 03:47
Ինչու է հետաձգվել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ
20 Մարտ, 2023 19:06