Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող։

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին․

«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»:

1715