Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Sharjah Masters թվով 4-րդ մրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Հաղթանակով մեկնարկած մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանիի հետ և կորցրեց առաջին կես միավոր: Արամ Հակոբյանը հաշտություն կնքեց թունիսցի Ամիր Զաիբիի հետ և վաստակեց առաջին կես միավորը: Իսկ ահա Տիգրան Կ. Հարությունյանը պարտվեց ուկրաինացի Պավել Էլյանովին և մնաց նախկին կես միավորով: Աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստներ, որոնք տարել են երկուական հաղթանակ և վաստակել 2-ական միավոր:     

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարիտրոսյանը սպիտակներով կհանդիպի Պավել Էլյանովի հետ: Տիգրան Կ. Հարությունյանը ուժերը կչափի իրանցի Սարասադատ Խադեմալշարիեի հետ, իսկ Արամ Հակոբյանը սևերով կմրցի ուկրաինացի Օլեգ Ռոմանիշինի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 28 երկրների 60 շախմատիստ, այդ թվում 44 գրոսմայստեր: Այն կավարտվի սեպտեմբերի 25-ին:

331