Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: 

 

ՀՀ ոստիկանապետի հրամանով` Արթուր Ֆիշյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:

 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

 

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսպորյանը նշանակվել է Ոստիկանության Գավառի բաժնի պետ:

 

Այս մասնին  հաղորդագրություն է տարածել SHAMSHYAN.com-ը: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը:

135