Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցեցին, որ վերապրողներ են։Հայ ժողովուրդն անցել է պատերազմի և Ցեղասպանության միջով, հաղթահարել այդ արհավիրքները, միավորվել՝ հանուն ընտանիքների և ժողովրդի համար լավ ապագա կերտելու։ Միացյալ Նահանգներում հայկական ծագմամբ ամերիկացիները շարունակում են պետական ամբողջ համակարգի կարևոր մաս կազմել՝ իրենց ներդրումն ունենալով բոլոր ոլորտներում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն։ Նշելով այս տարեդարձը՝ մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանի և Արցախի համար պահպանվող սպառնալիքներին դիմակայելուն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց,- գրել է Շիֆը։

603