Արցախի ամբողջ տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«3 անգամ հոսանքազրկում է եղել ամբողջ Արցախում, բայց այս պահին արդեն էլեկտրամատակարարումը վերականգնված է»,- նշել է Թադևոսյանը։

ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղարի տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառը վթարն է։

536