Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնության են եկել Թեհրանում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ հանդիպման անցկացման շուրջ: Այս մասին գրում է IRNA-ն:

Նշվում է, որ Նյու Յորքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Ջավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող  փոփոխություններին,  կարևորել է երկու երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը։

Նախօրեին կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Աֆղանստանում ու Սիրիայում զարգացումները։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, նախարարները համաձայնության են եկել Իրան-Թուրքիա ռազմավարական կոմիտեի նիստի անցկացման շուրջ։ Պայմանավորվել են նաեւ Թեհրանում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

Լյուսիյա Պետրոսյան 

542