Հայտնի են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի բանակցությունների կոնկրետ արդյունքները, որոնք տեղի են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր ֆեյսբուքյան էջում գրել է երկխոսության արդյունքների մասին: Նա հույս է հայտնել, որ այս «պատմական հանդիպումից» հետո երկրում կհայտնվի «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան:

Նախարարի խոսքով, սեպտեմբերի 21-ին նախագահ Զելենսկին «բովանդակային զրույց» է ունեցել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի հետ, մասնավորապես, կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը և հնարավոր համատեղ նախագծերը:

«Դուք գիտեք, որ մեր երկրների միջև մի քանի հավակնոտ նախագծեր կան՝ անօդաչու թռչող սարքերի արտադրություն եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար նավերի արտադրություն: Ես արդեն ասել եմ այս մասին. այնտեղ ամեն ինչ լավ կլինի, և «Bayraktar»-ի գործարանը կլինի Ուկրաինայի տարածքում»,- շեշտել է Կուլեբան:

247