Հատուկ իրավաբանական ընկերությունը (Special Law Firm) ստանձնել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչությունն ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ներկայացված՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, այնպես էլ Արմեն Գևորգյանի կողմից դատարանին ներկայացված՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցերի շրջանակներում: Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնելու է Ընկերության փաստաբան Աննա Տոնոյանը:

Փաստաբան Գոռ Միքայելյանն էլ գրել է. «Աննա Տոնոյան, մաղթում եմ հաջողություններ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի շահերը ներկայացնելու պատասխանատու գործում: Վստահում եմ քո մասնագիտական ունակություններին: Չեմ կասկածում, որ հայցի՝ անհիմն լինելու վերաբերյալ պնդումներդ առավել, քան փաստարկված են: Որքան էլ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները քաղաքական բնույթ ունեն, այնուամենայնիվ դրանց հետ կապված վեճը բացառապես իրավական տիրույթում է: Քո «դատավարական հակառակորդները» հրապարակային ելույթներում փորձում են դատարանում քննվող վեճը տեղափոխել քաղաքական դաշտ, երբեմն նույնիսկ այնպիսի կոպիտ գնահատականներ տալ Խաչատուր Սուքիասյանի խոսքերին, որոնց վերաբերյալ հետևությունները նույնիսկ դատարանի իրավասության տիրույթում չեն, այնուամենայնիվ համոզված եմ, որ դու կմնաս մասնագիտական գործառույթների շրջանակներում՝ չքաղաքականացնելով իրավաբանությունը: Իսկ մեր գործընկերներին, տվյալ դեպքում՝ ՙ«դատավարական հակառակորդներին», խնդրում եմ դատական վեճը չքաղաքականացնել և զերծ մնալ Խաչատուր Սուքիասյանի խոսքերին գնահատականներ տալուց»:  

602