Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք. կա 1 մահ
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 174–ով և դարձել 45 326։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2908 մարդ (-37), կատարվել է 227 809 (+3250) թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 233-ը (+210)։ Գրանցվել է մահվան 906 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է`279։
10 Սեպտեմբեր, 2020 14:53
672
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. առողջապահության փոխնախարար
30 Մարտ, 2021 03:39