Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցը հայտնել է առավոտյան սուրճի վտանգների մասին: Лента պարբերականի փոխանցմամբ՝ նա համապատասխան տեսանյութը հրապարակել է TikTok-ում:

Բժիշկ Կարան Ռաջի խոսքով՝ չպետք է սուրճ խմել դատարկ ստամոքսին՝ արթնանալուց անմիջապես հետո: Նա բացատրել է, որ առավոտյան մարդու օրգանիզմին արթնանալ օգնում է կորտիզոլ հորմոնը, իսկ կոֆեինը խաթարում է օրգանիզմի բնականոն գործընթացները:

Այսպիսով, փորձագետը խորհուրդ է տվել արթնանալուց հետո մի քանի ժամ սպասել, այնուհետև սուրճ խմել:

«Մի կողմ թողեք ըմպելիքը մինչև առավոտվա կեսը, երբ կորտիզոլի մակարդակը կնվազի: Այս դեպքում կոֆեինը շատ ավելի արդյունավետ կաշխատի», – պարզաբանել է Ռաջը:

Համացանցի օգտատերերը տեսանյութի մեկնաբանություններում վրդովմունք են հայտնել բժշկի խորհուրդների կապակցությամբ՝ նշելով, որ առանց առավոտյան սուրճի չեն կարող ապրել։ Ոմանք էլ կատակել են, որ կխմեն մեկ բաժակ սուրճ առավոտյան, մեկն էլ՝ երկու ժամից՝ որպես կոմպրոմիսային տարբերակ։

2388