Վիճաբանության ժամանակ դանակահարել է և սպանել հարևանին
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00.13-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ամուսինը ժամը 11.00-ին վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Մեկնած օպերատիվ խումբը շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 25-ի գիշերը նշված բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 55-ամյա տանտերը խոհանոցային դանակով հարվածել էր հարևանին՝ պատճառելով մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
55-ամյա տղամարդը խոստովանել է և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
27 Սեպտեմբեր, 2021 14:55
1567
Դանակահարել էր 25-ամյա երիտասարդի, որը հիվանդանոցում մահացել է
22 Սեպտեմբեր, 2025 13:39
Մարալիկում երկու անձի դանակահարած տղամարդը ձերբակալվել է օդանավակայանում
30 Հունիս, 2025 19:27
Ինչպես են 3 հոգով դանակահարում, ապա քացիներով սպանում 18 տարեկան ուսանողին. սարսափելի մանրամասներ
16 Մարտ, 2024 00:46
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20 Հունիս, 2026 10:12
Ամուսինը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով վերջինիս․ ՔԿ
24 Դեկտեմբեր, 2025 14:54
Ալավերդիում կենցաղային վեճի հետևանքով 75-ամյա տղամարդը սպանել է 74-ամյա հարևանին
29 Նոյեմբեր, 2025 16:20