Աֆղանա-ուզբեկական սահմանին զինվոր է զոհվել
Աֆղանա-ուզբեկանան սահմանին միջադեպի հետևանքով զինծառայող է զոհվել։ «Երեկ փորձ է արվել հատել պետական սահմանը: Դա փորձել է անել թմրամիջոցներ ունեցող անձը: Բայց մեր դիրքորոշումը մեր տարածքի անձեռնմխելիության վերաբերյալ հաստատուն է, անհրաժեշտության դեպքում մենք զենքով կպաշտպանենք մեր սահմանը: Մեր զինվորներից մեկը, որը պատվով կատարեց իր պարտականությունը, հերոսաբար զոհվեց»,- ասել է Ուզբեկստանի նախագահ Նիգմատիլա Յուլդոշևը։
Վերջերս Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին 2.7 մլրդ դոլար արժողությամբ գրեթե երեք տոննա աֆղանական հերոինի առգրավման մասին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ երկիրը կդարձնեն թմրանյութերից ազատ տարածք:
27 Սեպտեմբեր, 2021 19:23
942
Վրաստանը փակել է ՀՀ-ի հետ սահմանի անցակետի ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով
13 Ապրիլ, 2026 16:33
Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու. տեսանյութ
10 Ապրիլ, 2026 10:33
Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ
03 Ապրիլ, 2026 11:35