Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։10-ին սկսվեց հայ-ադրբեջանական 44-օրյա հակամարտությունը։ 

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։

4066