Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացու համար ստեղծված արտաքին անվտանգային մարտահրավերներն ուղեկցվում են ներքին անվտանգային մարտահրավերներով։

Պատահական կամ թիրախային կրակոցին զոհ գնալու հավանականությունը սահմանամերձ շրջաններից տեղափոխվել է ՀՀ այլ տարածքներ` ուղղակի մեկ տարբերությամբ. մի դեպքում կրակողը թշնամին է, մյուս դեպքում` ՀՀ զինված քաղաքացին։ Պատահական կրակոցի զոհ կարող ես դառնալ ամենուր. խանութում, դրա դիմաց, սրճարաններում, ժամանցի այլ վայրերում և դրանց հարակից տարածքներում և այլուր։ Հա՜, մոռացա նշեի գերեզմաններն ու համալսարանները։ Դպրոցներին չեմ անդրադառնում, որովհետև այնտեղ մենակ դանակներով են լուծվում միջանձնային հարցերը։

Հանրապետությունում գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող կրակոցներն ու սպանությունները պիտի լուրջ ազդակ հանդիսանան, որպեսզի Ոստիկանությունը խստորեն հետամուտ լինի ապօրինի զենք կրողների բացահայտմանը և արագ զինաթափի վերջիններիս»:

886