Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները հաղթահարելու և խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:

Կայքում նշվում է, որ առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի զեկույցի հիման վրա, որն այցելել է թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան:

Ինչպես նշվում է՝ ԵԽԽՎ-ն «մտահոգված է վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ» :

ԵԽԽՎ-ն նաև կողմերին կոչ է արել «մեղադրանքների ամբողջական հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, ով մեղավոր է՝ ընդհուպ մինչև հրամանատարական մակարդակի», ինչպես նաև համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:

1838