Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ գտնելու ուղղությամբ:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրի միջև վստահություն հաստատելուն՛՛::

Բուրիչի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի անխոչընդոտ հասանելիությունը տարածաշրջանում կարևոր է գործընթացի վերահսկողություն իրականացնելու համար:

՛՛Կողմերի միջև հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը վստահության կառուցումն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան՛՛,-ասել է Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

986