Կատարվել է բոլորիս մեծ երազանքը. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր` սեպտեմբերի 29-ին, Արմավիրի մարզի Ակնալիճի եզդիական սրբավայրում աննկարագրելի գեղեցիկ միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էր Միրերի ընտանիքից Միր Ըսմատ Թահսին բեգը։
Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի ամենատարբեր եզդիական համայնքներից Հայաստան ժամանած եզդի հոգևորականներ, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգևորականներ ու պետական այրեր։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կատարվել է մեր բոլորիս մեծ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին: Տարիների ընթացքում սուրբ «Զիարատա Եզդիան» իրապես դարձել է բոլորիս համար սիրելի ուխտատեղի»:
30 Սեպտեմբեր, 2021 02:07
1976
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
06 Օգոստոս, 2026 19:56
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29 Հունիս, 2026 13:50
Ռուստամ Բաքոյանը Ստրասբուրգ է գործուղվել
16 Հունիս, 2026 21:30
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
06 Օգոստոս, 2026 19:56
Ռուստամ Բաքոյանը Ստրասբուրգ է գործուղվել
16 Հունիս, 2026 21:30
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության շրջանակում առաջարկվում է ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնել
19 Մայիս, 2026 16:04