Ռուսաստանը Բելառուս է մատակարարել զրահափոխադրիչների առաջին խմբաքանակը
Սեպտեմբերի 30-ին «BTR-82A» զրահափոխադրիչների առաջին խմբաքանակը Ռուսաստանից ժամանել է Բելառուս, իսկ երկրորդ խմբաքանակը կհասնի այս տարվա նոյեմբերին:
Ինչպես հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ «Արզամաս» մեքենաշինական գործարանի կողմից արտադրված «BTR-82A»-ի առաջին խմբաքանակը ժամանել է Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան: Նոր զրահամեքենաների մեծ մասը ծառայության կանցնի 120-րդ առանձին մեքենայացված բրիգադի հետ: Մի քանի մեքենա կստանան 72 OTC ուսումնական կենտրոնը և Հանրապետության ռազմական ակադեմիան:
30 Սեպտեմբեր, 2021 18:54
1379
Մենք պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի նրանից խուսափենք․ Լուկաշենկո
13 Հոկտեմբեր, 2026 13:47
Հուսով եմ, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահության պատվավոր գործառույթը․ Լուկաշենկո
09 Հոկտեմբեր, 2026 12:06
Թալիբանները սկսել են զենք և անօդաչու թռչող սարքեր գնել Բելառուսից․ Afghanistan International
05 Հոկտեմբեր, 2026 10:49