Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը  20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը  իր  վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է  ենթարկել հետիոտն, 88-ամյա Հակոբ Սահակյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի»  բժշկական կենտրոն, որտեղ էլ  գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանտու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբ Սաֆարյանի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

962