Անտառապահը ապօրինի հատել էր ծառեր. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահի` փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
35-ամյա անտառապահը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
01 Հոկտեմբեր, 2021 03:56
911
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 210 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք 80 միլիոն դրամ վնասը
12 Սեպտեմբեր, 2025 11:21
Ճանապարհաշինական ընկերությունն ապօրինի շահագործել է պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը
10 Սեպտեմբեր, 2025 15:45
Ապօրինի փայտանյութի ու սևահողի տեղափոխում, մթնոլորտային օդի աղտոտում․ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքներ
04 Սեպտեմբեր, 2025 16:57