Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն այսօր կդառնար 86 տարեկան։ 

Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։

1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում։ Վերջինիս մասին պատմում է ինքը՝ Արմեն Բորիսովիչը.

«…Ես խաղում եմ Կրեպին, մեկուկես ժամ բեմում լիակատար միայնության մեջ, միայն ձայնարկիչի հետ։ Ցավում եմ, որ հնարավորություն չկա, որպեսզի Կրեպի մոտ քիթը, ինչպես սիֆիլիտիկի մոտ, կախվի՝ այն աստիճան փտում և քայքայվում է այդ մարդը… Ես նրան խաղում եմ առանց ատամների, իմ պրոթեզները հանում եմ…»:

 

1416