Տեսնել լրահոսը Աֆղանստանի արեւելքում սպանել են չորս մարդու, այդ թվում՝ լրագրողի
Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ տեղական լրագրող է զոհվել Նանգարխար նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին կիրակի հաղորդել է The Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Նրանց տեղեկություններով՝ հանցագործները ժամանել են տաքսիով եւ կրակ բացել ավտոմեքենայում գտնվող մարդկանց ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ:
Ականատեսները պնդում են, որ երկու սպանվածները եղել են «Թալիբան» արմատական շարժման անդամներ: Հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել նաեւ լրագրող որդին:
Գործակալության տվյալներով՝ Ջելալաբադի բնակիչները հարձակման պատասխանատվությունը վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: Տեղական իշխանություններն այդ դեպքը դեռեւս չեն մեկնաբանում:
03 Հոկտեմբեր, 2021 21:22
670