Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում, Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը վստահ հաղթեց Մագնուս Կառլսենին: 

Առաջին պարտիայում նա գեղեցիկ հաղթանակ տոնեց, ապա ոչ-ոքի ավարտեց հաջորդ երկու պարտիաները: Չորրորդում մեր գրոսմայստերը կրկին փայլեց իր անզուգական խաղով և տպավորիչ հաղթանակ տարավ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 3:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոնին, վաստակեց 21 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող Թեյմուր Ռաջաբովին:

Վաղը կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստը կմրցի ադրբեջանցի մյուս շախմատիստի` Շահրիյար Մամեդյարովի հետ: Հաղթանակի դեպքում նա լավ հնարավորություն ունի զբաղեցնելու մրցանակային 2-3-րդ տեղերից մեկը, քանի որ Մագնուս Կառլսենը ժամանակից շուտ հռչակվել է մրցաշարի հաղթող:

2438