Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը հայտարարել է, որ բոլոր 16 ակումբները վստահություն են հայտնել և քվեարկել են իր օգտին, որպեսզի ինքը կատարի լիգայի նախագահի պարտականությունները։
 
Խաչատուրյանցը երեքշաբթի օրը հաստատվել է իր նոր պաշտոնում ՌՊԼ ակումբների ղեկավարների ընդհանուր ժողովում քվեարկությունից հետո: Երեքշաբթի օրը ավելի վաղ Սերգեյ Պրյադկինը, որը լիգան գլխավորում էր 2007 թվականից, լքել էր ՌՊԼ-ի ղեկավարի պաշտոնը:
 
«Բոլոր 16 ակումբներն ինձ վստահություն հայտնեցին և քվեարկեցին իմ օգտին՝ կատարելու ՌՊԼ-ի նախագահի պարտականությունները,- լրագրողներին ասաց Խաչատուրյանցը: Սերգեյ Պրյադկինը ինքն է հրաժարական տվել։ Որքանով տեղյակ եմ, ակումբների կողմից անվստահություն չի եղել: Փաստն այն է, որ ես ներկա չեմ եղել հանդիպման առաջին հատվածին: Երբ նա գնաց, ես սեղմեցի նրա ձեռքը և վերջ»:
 
Նախկինում իմ հարցազրույցներում ասել էի, որ նման առաջարկներ եղել են: Եվ հիմնավորեցի այն ժամանակ մերժման պատճառը: Ինձ համար այս առաջարկն անակնկալ չէր: ՌՊԼ-ում փոփոխությունների որոշակի պահանջ կա»,- հավելել է Խաչատուրյանցը:
 
 
518