Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում էր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ժամանակ որպես վկա դատարանում հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Այսօրվա նիստը Արսեն Թորոսյանի հարցաքննությամբ ավարտվեց։

Նիստի ավարտին դատավորն ասաց, որ Դավիթ Սանասարյանը դիմել է դատարանին, որպեսզի թույլ տան մեկնել արտասահման, և դատարանը թույլատրել է նրան մեկնել։

Գործով անցնող ամբաստանյալներից Սամվել Ադյանը ևս դիմել էր արտասահման գնալու թույլտվություն ստանալու համար, սակայն դատարանը նրան մերժել է, քանի որ նրա դիմումը պատշաճ պատճառաբանված չէր։ 

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 29-ին, ժամը 10․30-ին։

civic.am

114