Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը կարող է շահագործման հանձնվել մինչև տարեվերջ, հակառակ դեպքում «Եվրոպան կսառչի»:

Նա ընդգծել է, որ վառելիքի բարձր գները եվրոպական գազի շուկայում «առաջացել են առաջին հերթին ԱՄՆ-ի շնորհիվ»: Ջաբարովը հիշել է, որ ամերիկացիներն ակտիվորեն լոբբինգ են իրականացրել եվրոպացիներին իրենց հեղուկ գազի մատակարարման համար, սակայն, ի վերջո, այն ուղարկել են Հարավարևելյան Ասիա, որտեղ գներն ավելի բարձր են և կա վաճառքի լավ շուկա:
Խոսելով ուկրաինական տարածքով ռուսական գազի տարանցման հեռանկարների մասին՝ քաղաքական գործիչը նշել է, որ «Ռուսաստանը չի պատրաստվում պատժել Ուկրաինային, չնայած շատ վատ հարաբերություններին: 

1391