Պաշտոնապես հերքում եմ Առուշանյանի թիմի և իշխանության պայմանավորվածության մասին լուրերը. Վահագն Ալեքսանյան
ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարություն արեց՝ հերքելով տարածված որոշ տեղեկություններ:
Պատգամավորը նշեց, որ լուրեր են տարածվում այն մասին, ըստ որոնց՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ, որ եթե Առուշանյանը հաղթանակ տանի Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններում, ապա նա ազատ է արձակվելու, ինչի դիմաց էլ հրաժարական է տալու:
«Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը: Նման պայմանավորվածություն չկա և չի կարող լինել: ՀՀ-ում ցանկացած մեկը, որը կատարել է հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժը»,- ասաց Ալեքսանյանը:
08 Հոկտեմբեր, 2021 16:21
1048
Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
08 Հոկտեմբեր, 2026 09:57
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
02 Հոկտեմբեր, 2026 18:15
Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ. Վահագն Խաչատուրյան
02 Հոկտեմբեր, 2026 14:58