«ՌԴ-ում հանդիպումների օրակարգում առաջնահերթ էր գերիների վերադարձի հարցը»,- այս մասին Araratnews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, որը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էր և նոր է վերադարձել:

Պատգամավորը մանրամասներ ներկայացրեց ՌԴ պաշտոնական այցից՝ նշելով, որ այցը կատարվել էր Վալենտինա Մատվիենկոյի հրավերի շրջանակներում. «Մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան պատվիրակության և Ռուսաստանի Դաշնության կողմերի միջև, այդ թվում նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում եղավ: Բնականաբար՝ Մատվիենկոյի հետ, քանի որ հենց իր նախաձեռնությամբ էր հրավերը: Հիմնականում երկու խորհրդարանների փոխգործակցության շուրջ էր օրակարգը ծավալվում»:

Իսկ հարցին, թե որոնք էին քննարկման առանցքային հարցերը, որոնք նաև մեր երկրին էին վերաբերում, պատգամավորն ասաց. «Բնականաբար առաջնահերթ էր գերիների հարցը, որը բոլոր հարթակներում հայկական կողմից բարձրաձայնվել, ներկայացվել է»:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

298