Վրաստանի Բաթումի քաղաքի կենտրոնում փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք, նախնական վարկածի համաձայն՝ պատճառը կարող է գազի պայթյունը լինել։

1980-ականներին կառուցված շենքը բաղկացած է 15 բնակարանից։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, վերջնական թիվ դեռ չի հրապարակվել։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ փլատակներում կարող են լինել մարդիկ, այդ թվում՝ երեխաներ:

Այս պահին տարածքը մաքրվում է փլատակներից, ընթանում են ակտիվ որոնողա-փրկարարական աշխատանքներ՝ հրշեջ-փրկարարների մասնակցությամբ։

840