«Նման հայտարարություններն, առհասարակ, կտրում են կոնտեքստից ու տարբեր մեկնաբանություններ անում: Նախ, ինքս հարմար չեմ գտնում, որ պապի խոսքը մեկնաբանեմ: Հետո, պապն ազատ մարդ է և կարող է տարբեր արտահայտություններ անել. դա իր կարծիքն է»,- այս մասին AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը ՝ արձագանքելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղմկահարույց հայտարարությանը:

 

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, թե սիրելիի հետ սեռական ակտից կամ լավ կերակուրից հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց. «Այն կաթոլիկ չէ, քրիստոնեական էլ չէ, այն ուղղակի աստվածային է»:

 

«Սիրելիի հետ հարաբերությունը երբ որ հաճելի է, դրա մեջ որևէ մեղավոր բան կա՞: Ես իմ ընտանիքն ունեմ և առհասարակ կարող եմ ասել, որ դրա մեջ որևէ վատ բան չկա: Եթե մարդիկ իրար սիրում են, որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ զգացումը՝ բնականաբար Աստծուց: Դա Աստծո կողմից տրված կարողություն ու զգացում է: Եվ դրա մեջ որևէ խոցելի բան չկա, հատկապես, եթե խոսքն ընտանիքի մասին է»,- ընդգծեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Միևնույն ժամանակ, քահանան նկատեց, որ նույնը չի կարող ասել ուտելիքի հետ կապված:

 

Օլյա Շահինյան

1310