Ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանը դարձել է Dior-ի գլխավոր պարֆյումերը

Dior-ը Ֆրանսիս Քյուրքջյանին նշանակել է իր նորաձեւության տան գլխավոր պարֆյումեր։ Այս մասին հայտնում է WWD-ը։
Նա կփոխարինի աշխարհի ամենահայտնի պարֆյումերներից մեկին՝ Ֆրանսուա Դեմաշիին, ով որոշել է թոշակի անցնել։ Այսպիսով, Քյուրքջյանի գալուստը նշանավորում է Dior օծանելիքի նոր դարաշրջանը։ Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 18-ից։
Ֆրանսիս Քյուրքջյանը լայն ճանաչում է ստացել 24 տարեկանում Ժան-Պոլ Գոտյեի Le Mâle բույրի ստեղծումից հետո։ Այնուհետեւ նա համագործակցել է Narciso Rodriguez-ի, Giorgio Armani-ի եւ Lancôme-ի հետ։ Դրանից հետո հիմնել է իր Maison Francis Kurkdjian ապրանքանիշը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը 2017 թվականին ձեռք է բերել LVMH ընկերությունը:
09 Հոկտեմբեր, 2021 22:54
5717
Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (լուսանկարներ)
16 Օգոստոս, 2021 20:46
Արմեն Գրիգորյանի և Ֆրանսիսկո Բուստիժոյի համատեղ հայտարարությունը. ուղիղ
16 Օգոստոս, 2021 16:30
Մեկնարկել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ ընդլայնված կազմով
16 Օգոստոս, 2021 16:20