Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա կայուն հարաբերություններ են անհրաժեշտ, այդ պատճառով էլ պատային իրավիճակը լուծելու, քաոսից խուսափելու և կայունություն ապահովելու համար Ես ուզում եմ մի կողմ քաշվել։ Ես Ժողովրդական կուսակցության թիմին խնդրել եմ անպայման շարունակել աշխատանքը»։

Նա նշել է, որ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկել է որպես կառավարության նոր ղեկավար: Այժմ Շալենբերգը գլխավորում է երկրի ԱԳՆ-ն։

Կուրցի խոսքով՝ իր հրաժարականի մասին որոշումը հեշտ չի եղել։ Նա հավելել է, որ հեռանալով կանցլերի պաշտոնից՝ կմնա կուսակցության նախագահ և նրա խմբակցության ղեկավարը խորհրդարանում:

1884