«Հարգելի ՛ հայրենակիցներ

 



Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում: Ինչպես և խոստացել էինք, ԱՀ Կառավարությունը նրանց հնարավորության սահմաններում օգնության ձեռք է մեկնում:

 

Այդպիսի մի ընտանիքի՝ հայրենիքի արցախյան հատվածում հաստատվելու պատմությունն է ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութը, որը սիրով տեղադրում եմ իմ ֆեյսբուքյան էջում:
 

Ամեն դեպքում՝ վերահաստատում եմ, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի պահպանվի լիբանանահայ գաղութը, և այդ նպատակով մենք շարունակելու ենք նաև մեր համեստ աջակցությունը ցուցաբերել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու և կյանքի երբեմնի հունը վերագտնելու համար»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` կից հրապարակելով տեսանյութ:

 

74